價格:免費
更新日期:2018-04-02
檔案大小:44M
目前版本:1.0
版本需求:Android 4.2 以上版本
官方網站:mailto:hovhannisian.v@gmail.com
Ձեզ ենք ներկայացնում առաջին ASL երկլեզու կրթական բջջային հավելվածը, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է սովորել հայերեն ժեստերի լեզուն:
Ծրագիրը կազմված է բավականին պարզ և մատչելի կառուցվածքով, նախատեսված հայերեն և անգլերեն լեզուներով օգտագործողների համար` առանց տարիքային սահմանափակման:
Առանձին բաժիններով տարբերակված են թեմաները` հիմնական, կրթություն, սնունդ, կենդանիներ,...: Թվերը և այբուբենը ներկայացված են իրենց համապատասխան ժեստերի նկարներով, մյուս ժեստերը` ցուցադրվում են տեսանյութերով և նկարներով՝ հայերեն և անգլերեն անվանումներով:
Հավելվածի միջոցով ձեռք բերված գիտելիքների ստուգման համար առանձնացված է «Ո՞ր ժեստն է» բաժինը՝ ներկայացված խաղի տեսքով, որը ճիշտ պատասխանների համար միավորներ տալով ստուգում է հայերեն ժեստերի իմացությունը:
Ինֆորմացիոն բաժնում հակիրճ ներկայացված է լսողության խանգարումներ ունեցողների մասին վիճակագրական տվյալներ նաև հավելվածի աշխատանքի մանրամասներ:
Հավելվածում ներդրված որոնողական համակարգի միջոցով, գրելով ժեստի հայերեն կամ անգլերեն անվանումը, կարող եք որոնել և գտնել համապատասխան ժեստը: